Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ 10 տարի անց, եթե ամեն օր մարզվեք

Որոշ մարզիկներ կարծում են, որ ամենօրյա մարզումները արդյունավետ են և շահավետ, քանի որ մկանային զանգվածն ավելի արագ է աճում, և մկաններն ավելի ուժեղ են դառնում։ Սակայն պրոֆեսիոնալ մարզիչներն ու բժիշկները կարծում են, որ ամեն օր մարզվելն անցանկալի է և նույնիսկ վտանգավոր։ Your Space-ի բլոգում փորձենք պարզել՝ ինչ փոփոխությունների կենթարկվի մարդու օրգանիզմը 10 տարի անց՝ ամեն օր մարզվելու դեպքում։

Շաբաթական չորս անգամից ավել մարզվելու դեպքում կվնասվեն նյարդային և ոսկրային համակարգերը։ Նյարդային ազդակների արագությունը կցածրանա, ինչը կհանգեցնի մկանների կծկման ուժի նվազմանը։  Այն պնդումը, որ չափազանց ծանր և հաճախակի մարզումները հանգեցնում են մկանների ակտիվ աճի, միֆ է: Մկանները աճում են մարզվելուց հետո՝ հանգստի ժամանակ։ Իսկ մարզումների ժամանակ լարվում են ու վերականգնում են պահանջում։ Ուստի պետք է խելամտորեն և առանց ֆանատիզմի մարզվել՝ շաբաթական երկու անգամ: Հատկապես, եթե դուք սկսնակ եք:

Այնուամենայնիվ, որոշ մարդիկ փորձում են մարզվել ամեն օր՝ ձգտելով կատարյալ մարզավիճակի։ Բոլորը գիտեն, որ կանոնավոր վարժություններն օգնում են մարմինը լավ վիճակում պահել, ինչպես նաև դրական են ազդում էմոցիոնալ վիճակի վրա, քանի որ թույլ են տալիս ազատվել սթրեսից։ ԱՄՆ-ից ֆիթնես բլոգեր Բրենդոն Ռոմենը որոշել է ինքնուրույն ստուգել, թե ինչպես է արձագանքում օրգանիզմը ամենօրյա մարզումներին։

 

Բրենդոնը որոշեց ամեն օր կատարել վարժություններ և ուշադիր հետևեց իր մարմնի հետ տեղի ունեցող փոփոխություններին: Տղան մարզվել է հիմնականում բարձր ինտերվալային ինտենսիվ մարզումների համակարգով, որի էությունը կես ժամ շարունակ քայլելն ու արագ վազելն է։ Բացի այդ, շաբաթական մի քանի անգամ բլոգերը այցելում էր մարզասրահ և վարժություններ անում որովայնի, մեջքի և ոտքերի մկանների համար։ Միաժամանակ նա հետևում էր հատուկ դիետայի, որը ներառում էր օրական 3000 կկալ՝ 200+ գրամ սպիտակուց, 200+ գրամ ածխաջրեր և 50-70+ գրամ ճարպ:

Փորձի առաջին շաբաթվա վերջում հերոսը ֆիզիկական լուրջ փոփոխություններ չի նկատել։ Տասնիններորդ օրը քայլելու և արագավազքի փոխարինումը շատ ավելի հեշտ ընթացավ: Բլոգերը նշել է, որ շատ ավելի դիմացկուն է դարձել և զգալիորեն մեծացրել է վազքի արագությունը։ Չնայած այն հանգամանքին, որ նա ամբողջ ամիս փորձել է գիրանալ, նրան, ընդհակառակը, հաջողվել է նիհարել։

Ռուս սպորտային բլոգեր Անաստասիա Միրոնովան նշում է, որ մոտ 10 տարի կայուն կերպով մարզվում է՝ հաջորդելով ակտիվ և պասիվ պարապմունքները։ Բալանսավորված ծրագրի շնորհիվ նրան հաջողվում է պահպանել մկանային կատարյալ տոնուսը, իսկ ճարպային զանգվածը պահել նվազագույն մակարդակի։ Նա նշում է, որ ամեն ինչում կարևորը չափի զգացումն է և մանրամասները հմուտ մասնագետներին վստահելը։ Ուստի ամենօրյա պարապմունքները չենք կարող միանշանակ վնասակար համարել։

Մարզումների ու առողջ սննդակարգի լավագույն արդյունքները հնարավոր է ապահովել հմուտ մասնագետների շնորհիվ, ովքեր մշակում են հատուկ ծրագիր՝ ելնելով ձեր իսկ օրգանիզմի առանձնահատկություններից։ Վստահե՛ք Your Space-ին ձեր մարմնի և հոգեվիճակի բարելավման հարցում։ Շարունակեք մնալ մեզ հետ, իսկ մարզումներից հետո մկանների վերականգնման գաղտնիքների մասին ընթերցեք «Ինչպե՞ս արագ վերականգնել մկանները մարզվելուց հետո» բլոգում։

Նմանատիպ նյութեր