Պատմություն

Հայ կանանց երջանկացնելու ձգտումը 2018թ.-ին իրականացավ. հիմնադրվեց Your Space ֆիթնես և սպա կենտրոնը: Անունից արդեն հասկանալի է, որ մենք առաջին հերթին հոգ ենք տանում մեր հաճախորդների, նրանց հարմարավետության, նրանց արդյունքների մասին:

Բարձր մասնագիտական որակավորում ունեցող մարզիչներ Մենք համատեղել ենք որակյալ ծառայությունները մատչելի գնի հետ` հմուտ մարզիչների շնորհիվ: Մեզ մոտ աշխատում են առնվազն 3 տարվա փորձ ունեցող, ՌԴ, Հայաստանի, ԱՄԷ-ի լավագույն կենտրոններում վերապատրաստված մասնագետներ:

Մաքրություն և հարմարավետություն Սրահների մարքությունն ու հաճախորդների հիգիենան այն կարևոր հարցերից են, որոնց վրա մենք ռեսուրսներ չենք խնայում: Բոլոր մասնաճյուղերում իրականացվում են մաքրության պատշաճ աշխատանքներ, սրահներն ապահովված են ցնցուղներով, վարսահարդարիչներով և այլ անհրաժեշտ միջոցներով:

Ամեն ինչ հաճախորդների համար Մենք գնահատում և կարևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի անհատապես: Մեր աշխատանքի արդյունավետությունը չափվում է հաճախորդների ձեռքբերումներով: Միասին անցնենք ինքնակատարելագործման ուղին: