Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Your Space ընկերության ծառայությունների պայմանները համաձայնեցվում են կազմակերպության և հաճախորդի միջև կնքվող պայմանագրով։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ


ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Պայմանագրի կողմերն են՝

  • «Պատվիրատու»՝ (ֆիզիկական անձի ազգանունը, անունը)
  • «Կատարող»՝  Յոր Սփեյս ՍՊԸ ի դեմս տնօրեն Լուսինե Պողոսյանի, ում անունից հանդես է գալիս Արաքսյա Լևոնի Ենգոյանը  (ID 007615362, 01,03,2016, 022), ով գործում է 19․07․21 կնքված լիազրագրի հիման վրա:

Պայմանագրի առարկան

1.1. Պայմանագրով` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի պատվերի հիման վրա մատուցել Պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

1.2. Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները` ____________________________________________________________________________________________________ այսուհետ` «Ծառայություններ»:

1.3 Աշխատանքների կատարման և Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

1.4. Պատվիրատուի կողմից Կատարողի մատուցվող ծառայությունները ընդունվում են __________________________________________________________օր հաճախականությամբ:

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1 Կատարողն իրավունք ունի`

2.1.1. Կատարողն իրավունք ունի աշխատանքներն ավարտել ժամկետից շուտ` համաձայնեցնելով այն Պատվիրատուի հետ:

2.1.2. Կատարողն իրավունք ունի պահանջել պայմանագրով սահմանված վարձատրությունը` ծառայությունների կատարման դիմաց:

2.2. Կատարողը պարտավոր է`

2.2.1. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.1.2. Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով, սույն պայմանգրի 1.3. կետում նշված ժամկետում.

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.3.1. Պահանջել Պատվիրատուից Ծառայությունները մատուցել Պայմանգրի 1.3. կետում նշված ժամկետում.

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1  տրամադրված Ծառայությունների դիմաց վճարել սույն պայմանգրի 3-րդ կետում նշված գնին համապատասխան:

2.4.2. ընդունել Կատարողի կողմից տրամադրված Ծառայությունները, Պայմանագրի 1.4 կետով սահմանված համապատասխան հաճախականությամբ:


3. Պայմանագրի վճարման կարգը

3.1. Պայմանագրով նախատեսված Ծառայություների մատուցման դիմաց Պատվիրատուն` Կատարողին վճարում է սահմանված չափով ՀՀ դրամ գումար` որպես Պայմանագրով սահմանված վճար:

3.2.Պատվիրատուի կողմից Կատարողին պայմանագրային գումարը վճարվում է Պայմանգրում նշված Կատարողի բանկային հաշվին փոխանցելու կամ կանխիկ եղանակներով:

3.3. Պատվիրատուն` Պայմանագրի 3.1. կետով սահմանված վճարը Կատարողին վճարում է հետևյալ պայմաններով`

o Պայմանագրի կնքման պահից __________________­­­­­­­­­____________ժամկետում,

o Պայմանագրի կնքման պահին,

        3.4. Կողմերի փոխադարձ համաձայնության Պատվիրատուն Կատարողին տրամադրում է կանխավճար______________________________________________ՀՀ դրամ գումարի չափով: Ընդ որում մնացած պայմանագրով սահմանված վճարը Պատվիրատուի կողմից վճարվում է` ________________________________________________________________________________________________________:


          4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Կողմերը գալիս են համաձայնության, որ Պատվիրատուի մեղքով` Կատարողի մատուցվող Ծառայությունները ըստ համապատասխան հաճախականությամբ չընդունվելու դեպքում, Պայմանագրի 1.3. կետով սահմանված Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, մատուցվող ծառայությունները չեն շարունակվում, ընդ որում հաճախականությունը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ Պայմանագրի գործողության ժամկետներում:

4.2. Պատվիրատուի կողմից Կատարողի մատուցվող ծառայությունները չընդունվելու դեպքում Պայմանագրի 3.4. կետում վճարված կանխավճարը Կատարողի կողմից չի վերադարձվում Պատվիրատուին:

4.3. Պատվիրատուի կողմից, Կատարողի մատուցվող Ծառայությունները, Պայմանագրի կնքման պահից` 1 /մեկ/ շաբաթվա ընթացքում չընդունվելու դեպքում, Պատվիրատուի կողմից Կատարողին վճարված պայմանագրի վճարի վերադարձի դեպքում Պատվիրատուն Կատարողին վճարում է տույժ` 10,000 /տասը հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

4.4. Պատվիրատուի կողմից, Կատարողի մատուցվող Ծառայությունները, Պայմանագրի կնքման պահից` 1 /մեկ/ շաբաթ և ավել ժամկետով չընդունվելու դեպքում, Պայմանագրով սահմանված վճարի հետ վերադարձի դեպքում Պատվիրատուն Կատարողին վճարում է տույժ` վճարված գումարի 60% /վաթսուն/ տոկոսի չափով:


5. Վեճերի լուծման կարգը

        5.1.Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը իրականացվում է դատական ճանապարհով:


6. Եզրափակիչ դրույթներ

6.1 Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից: Պայմանագրի հավելվածները դրանց անբաժանելի մասն են կազմում: